National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.03.2022
Առողջապահության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր
1 / 9

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությանբ մարտի 21-ին հրավիրել է հերթական նիստ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը՝ առողջապահության ոլորտում 2021թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2021թ. մեկնարկել է պատվաստումների գործընթացը, ընդլայնվել են մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները: 2021թ. շարունակվել է հետպատերազմյան ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների շարունակական, ինչպես նաեւ վերականգնողական բժշկական օգնության տրամադրումը:

Մանկական քաղցկեղի եւ շաքարային դիաբետի դեմ պայքարի շրջանակում ավելացվել է ձեռքբերվող դեղորայքի փաթեթը:

Սեւանում բացվել է մանկական վերականգնողական  կենտրոն:

Հեպատիտ C-ի դեմ պայքարի շրջանակում ներառված շահառուներին դեղորայքը տրամադրվել է անվճար, այն լինելու է շարունակական: Նախարարը նշել է, որ մեկնարկել է նոր՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որը իրականացվել է նաեւ մարզերում:

Նրա խոսքով՝ 2021թ.  մեկնարկել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցման  ծրագիրը: Շարունակվում են Սիսիանի, Չարենցավանի, Թալինի, Ծաղկահովտի, Մարտունու եւ Եղեգնաձորի ԲԿ-ների  վերակառուցման աշխատանքները:

 Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am